Բան Կի Մունը մետրոյում լուսանկարվել է անծանոթ ուղեւորուհիներից մեկի հետ: Հեռախոսով արված լուսանկարի մասին ՄԱԿ-ի առաջնորդի մամուլի քարտուղարն է Twitter-ում տեղեկություն տարածել:

Համախարհային կազմակերպության ղեկավարի` հասարակական տրանսպորտով ճամփորդության մասին նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում է նշվում: Բացի այդ, ներկայացվել են փաստը հավաստող մի քանի լուսանկարներ: Lenta.ru-ի հաղորդմամբ, Բան Կի Մունը Նյու-Յորքի քաղաքապետարան մեկնելիս է անծանոթուհու հետ «սելֆի» նկարվելու համաձայնություն տվել:

Այնուամենայնիվ, նա գնացքում մենակ չի եղել: Գլխավոր քարտուղարին ուղեկցել են կառավարման հարցերով տեղակալ Յուկիո Տակասը, ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժժարիկը եւ հասարակական տեղեկատվության ու կապերի գծով տեղակալ Պետեր Լաունսկի-Տիֆֆենտալը: