Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով:

Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» անվճար

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» անվճար

«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» 3000 դրամ

«ՄՏՍ կոնեկտ 256» 5000 դրամ

Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ եւ թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.

• ինտերնետի եւ ներքին ցանցի հնարավորություն` մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն),

• պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ,

• անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչեւ 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման եւ մինչեւ 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը: