Կարծես թե գինին հղի կանանց, ամեն դեպքում, հակացուցված է: Բժշկական նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարմիր գինու ռեսվերատրոլ անունը կրող բաղադրիչը կարող է էմբրիոնի ենթաստամոքսային գեղձի թերզարգացման հանգեցնել:
Մինչեւ վերջերս ռեսվերատրոլն իր հակաօքսիդանտ հատկության շնորհիվ բացառապես օգտակար նյութ էր համարվում:
Հետազոտության ընթացքում ռեսվերատրոլը մակակա տեսակի հղի կապիկների վրա է փորձարկվել:




























