Ամերիկացի գիտնականները պնդում են, որ յոգան չի կարող ասթմայով հիվանդ մարդկանց համար օգտակար լինել:

Հիշյալ եզրահանգումը բրոնխային ասթմային եւ յոգային առնչվող 14 հետազոտությունների արդյունքների վրա է հիմնված:

Պարզվել է, որ յոգան ընդամենը մարդու շնչառությունն է հարաբերականորեն կարգավորում, սակայն ասթմայի ախտանիշների թեթեւացման, եւ առավել եւս` բուժման, չի կարող բերել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելին` գիտնականները հիշյալ հետազոտություննի ընթացքում նկարագրված 824 դեպք են վերլուծել եւ այն եզրահանգման եկել, որ փորձարկումների մասնակիցները հաճախ ցանկալին իրականություն են ներկայացրել:

Յոգայի դրական, բայց եւ ժամանակավոր ազդեցությունն ընդամենը պլացեբոյի էֆեկտ է ունեցել: