Ամերիկացի գիտնականները հաստատել են ֆեյսբուք սոցիալական ցանցում դրական եւ բացասական գրառումների ազդեցությունը տրամադրության վրա: Օնլայն հետազոտության մեջ գիտնականներին հաջողվել է ընդգրկել 680 հազար մարդու:

Գիտնականների խոսքով՝ գրառումներում պարունակող զգացմունքները տարածվում են կարդացողների շրջանում անգիտակցական մակարդակում, իսկ դա նշանակում է, որ բացասական գրառում ընթերցող մարդը կարող է եւ չհասկանալ տրամադրության անկման պատճառը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Դրա հետեւանքով, նրանք մարդկանց առաջարկում են սոցիալական ցանցերում, հատկապես Ֆեյբուքում, հնարավորինս քիչ ժամանակ ծախսել  գրառումներն ընթերցելու վրա: