Առաջին դասարանցիների ընդունելության կանոնները շարունակում են պարզ մնալ: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կրթության եւ գիտության նախարարության ընդհանուր կրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանը:
Դպրոցական ընդունելության համար ընդամենը լուսանկար, ծննդյան վկայական եւ համապատասխան հայտարարագիր է անհրաժեշտ, տեղեկացրել է Նարինե Հովհաննիսյանը:
Իրազեկ մարմիններին դիմելու պատճառը կանոնների «բարդացման»` բազմաթիվ փաստաթղթեր եւ տեղեկագրեր պահանջվելու մասին վերջերս շրջանառվող լուրերն էին: Իբր համապատասխան տարիքի երեխաներ ունեցող ծնողներն են դպրոցներից նման տեղեկություն ստացել: Նախարարությունից հաղորդում են, որ, հաշվի առնելով մեծ թվով փաստաթղթերի հավաքագրման գործընթացի բարդությունը, կանոններն անփոփոխ թողնելու մասին որոշում է կայացվել:




























