Իրենց կանանցից ավելի քիչ աշխատող տղամարդիկ ավելի բավարարված են սեռական կյանքով եւ ավելի երջանիկ են ամուսնությունում:

Հետազոտողները բացահայտել են, որ տղամարդիկ չեն կարող միաժամանակ հաջողակ լինել եւ աշխատանքում, եւ անկողնում:

Հետազոտողները հարցումներ են անցկացրել 25 տարեկան եւ բարձր 1010 ամուսնացած տղամարդկանց շրջանում՝ ամուսնական կյանքի տարբեր ասպեկտների մասին: Նրանք հայտնաբերել են, որ տղամարդկանց 90%-ը, ում կանայք ավելի շատ են աշխատում, իրենց ամուսնությունը ավելի «հաջողակ» են համարում, այն դեպքում, երբ ավելի մեծ եկամուտ ունեցող տղամարդկանց միայն 75%-ն է այդպես կարծում: Եթե կանայք ավելի շատ են վաստակում, ապա նաեւ տանը նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում բյուջեի պլանավորմանը, հաղորդում է FedPost.ru-ն:

Ամուսիններից ավելի շատ գումար վաստակող կանանց մոտ 76%-ը իրենց հաշիվներով են վճարում, ի տարբերություն 49%-ի, որոնք ամուսիններից քիչ են աշխատում: Հետազոտությունը անցկացվել է Time Money թերթի կողմից: Ինչպես հայտարարել է պարբերականի պատասխանատու խմբագրիչ Դիանա Հարիսը, տղամարդիկ ու կանայք պետք է զգան, որ «իրական զուգընկեր են» եւ անկողնում, եւ ընտանեկան ֆինանսներում: