Հե Լյանցայը կենտրոնական չինական Խունան նահանգից էլեկտրական ճամպրուկ-մոպեդ է ստեղծել: Նախագծի իրականացման համար նրանից 10 տարի է պահանջվել: Տեղափոխման յուրահատուկ միջոցն իրենից սովորական ուղղանկյուն ճամպրում է ներկայացնում 7 կգ քաշով եւ երկար բռնակով, որը ծառայում է որպես ղեկ, այն կողքերից նաեւ ոտնակներ ունի:
Ճամպրուկ-մոպեդը կարող է մինչեւ 20 կմ/ժ արագություն զարգացնել, միաժամանակ երկու մեծահասակ ուղեւոր տեղափոխել: Մարտկոցի լիարժեք լիցքավորումը թույլ է տալիս 50-60 կմ հեռավորություն հաղթահարել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Գյուտարարի խոսքով՝ նա նույնիսկ GPS-նավիգատոր եւ ազդանշանային համակարգ է տեղադրել տրանսպորտային միջոցի վրա: Նման հայտնագործությունը, համարում է նա, թույլ է տալիս տրանսպորտային շատ խնդիրներ լուծել:
Օրինակ, դրա շնորհիվ Հե Լյանցայուին հաջողվում է խցանումները խուսափելով աշխատանքի վայր հասնել:Ինքնատիպ մոպեդի ստեղծման գաղափարը չինացու մոտ ծագել է Միացյալ Նահանգներ կատարած ճանապարհորդության ընթացքում:





























