Օսակա քաղաքից գիտնական ընտանեկան զույգը 7 տարվա հետազոտությունից հետո կարողացել է սինթեզել այն հոտը, որը մկների ու առնետների մոտ վախի նոպա է առաջացնում:

2007թ. Հետազոտողները, համապատասխան գենոմների հետ մանիպուլյացիայի օգնությամբ ուսումնասիրելով մկների մոտ հոտոտելու ժամանակ նյարդային ազդանշանի փոխանցման գործընթացը, հասել են նրան, որ մկները դադարել են վախ զգալ իրենց բնական  թշնամու՝ կատվի մոտենալուց: Այս բացահայտումը մեծ արձագանք է առաջացրել գիտական հանրույթում, քանի որ ապացուցել է, որ  բնական թշնամիների առաջ վախի զգացումը բնածին է եւ փոխանցվում է ժառանգական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Իոմուրիա» թերթին: Այնուհետեւ,  7 տարիների ընթացքում, գիտնականները փորձարկել են տարբեր հոտեր, մինչեւ վերջապես նրանց հաջողվել է սինթեզել այն հոտը, որը վախ է առաջացնում մկների ու առենտների մոտ:

Գիտնականների կարծիքով, կենդանին ընդունակ չէ ազատվել վախից՝ սովորելով իր բնական թշնամու հոտին, այսպիսով, այդ միջոցը կարող է երկար ժամանակ ազատել տան տերերին կրծողների հետ մի տանիքի տակ պարտադրված կենակցելուց: