«Հույս ունեմ, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակտիվացած հանդիպումները կբերեն կոնկրետ արդյունքների: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մեկ տարի առաջ Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները հաստատեցին, որ ուժի կիրառումը չի նպաստում պետությունների միջեւ խնդիրների լուծմանը»,- «Մոսկվա-Երեւան» հեռուստակամուրջի ժամանակ, որի թեման է եղել «ՀԱՊԿ ոչ ֆորմալ գագաթաժողովի արդյունքները», հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նաեւ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ու արդյունավետ գործունեությունը ԼՂ խնդրի լուծման հարցում: