Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Արիե Էլդադը դիմել է խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Յարիվա Լեվինին՝ խնդրելով ուսումնասիրություն սկսել Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստով, հաղորդում է իսրայելական Arutz Sheva պարբերականը:
Էլդադը հայտարարել է, թե չի կարելի թույլ տալ կոծկել տվյալ հարցը՝ հավելելով, որ լսումները դեռ չեն սկսվել:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել էր Իսրայելի Քնեսեթի օրակարգում ապրիլի 28-ին, եւ կայանալու են հետագա քննարկումները:

























