Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց, հունիսի 11-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37 եւ 38 տարեկան երկու քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: