Հայտնի է դարձել Ադրբեջանցի Գյադաբեյի շրջանի գեղեցկության սրահներից մեկում տեղի ունեցած վայրենաբարո սպանության շարժառիթը:
Հանցագործության հեղինակը Սլավյանկա գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Հասիմով Էլչին Ֆահրեդին օղլին է, ոստիկանության շրջանային վարչությանը վկայակոչելով` հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Չարագործն իր կնոջն ու երեխաների մորը՝ 28-ամյա Ֆահրիա Ֆիրուդին քըզը Ասլանովային, գլխատել է հենց գեղեցկության սրահում:
Հաղորդվում է, որ սպանության պատճառը խանդն է:
Ներկայումս Հասիմովի ձերբակալմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում:





























