Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UV 960 համարանիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Լ. Բ.-ն  տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան: