Երեւանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ, հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տանը շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա մի քաղաքացուհի` «Մազդա 316» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.30-ին ներկայացել է ոստիկանության եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























