Երեւան-Մեղրի ճանապարհի 95-րդ կմ-ին, հունիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի»-ի 3 ողեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: