Ռուսաստանի ՌԾՈՒ-ի գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի սուզանավերը համալրվելու են մարտական ռոբոտներով:
Չիրկովը նշել է, որ արդեն ծրագրային աշխատանքներ են իրականացվում հինգերորդ սերնդի ատոմային սուզանավեր ստեղծելու ուղղությամբ:
«Ապագայում բազմաթիրախ ատոմային եւ ոչ ատոմային սուզանավերի մարտական հնարավորությունների բարձրացումը ապահովվելու է նրանց սպառազինությունում ռոբոտացված համալիրներ ընդգրկելու հաշվին: Սա արդեն նախատեսված է ծրագրերով, եւ այդ ծրագրերը կիրականացվեն», - նշել է Չիրկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























