Իրանում ազգային համացանց ի համակարգ է մշակվում:
«Մենք մտադիր ենք այն զարգացնել», - պատմել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանահին, փոխանցում է gazeta.ru-ն:
«Կարծում եմ՝ Իրանի ու Ռուսաստանի նման երկրները հասկանում են՝ ինչ օգուտ է այն տալիս: Միաժամանակ Իրանն ու Ռուսաստանն իրենց արժեքներն ունեն, իրենց մշակույթն ու հատուկ սկզբունքները», - ասել է դեսպանը: Ըստ նրա՝ երիտասարդ իրանցիները ենթարկվել են արեւմտյան վիրտուալ տարածքի անմիջական ազդեցությանը եւ մշակութային քաոսի քարոզչությանը:





























