Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
«Ռուսաստանը չի ճանաչում որեւէ պետական միավորում Լեռնային Ղարաբաղ անվամբ եւ չի պատարստվում ճանաչել այն հետագայում եւս, իսկ այնտեղ ռուս խորհրդարանականների այցն ինքնուրույնություն եւ որեւէ մեկին պետք չեկող քայլ էր»,- հայտարարել է նա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի գլխավորությամբ, գտնվում է Մոսկվայում Միրոնովի հրավերով։
Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայացած ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանը պերսոնա-նոն-գրատա է հայտարարել ՌԴ Պետդումային հինգ պատգամավորների, նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Իրանի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիների:


























