Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը ամերիկյան Intel եւ AMD միկրոչիպերին փոխարինող է փնտրում:
Արդեն հաջորդ տարի Ռուսաստանը կունենք հայրենական արտադրության Baikal միկրոպրոցեսորներ՝ 28 նմ տոպոլոգիայով: Արտադրությամբ զբաղվում է «Տ-Պլատֆորմներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Ռոստեխ»-ի աջակցությամբ, ներդրողներից մեկի դերում «Ռոսնանո»-ն է, հայտնում է «Կոմերսանտը»:
Առաջին արտադրանքը կլինեն ութմիջուկանի Baikal M եւ M/S պրոցեսորները՝28 նմ տոպոլոգիայով եւ 2 գՀց հաճախականությամբ:
Պրոցեսորները կստեղծվեն բրիտանական ARM ընկերության 64 բիթանոց Cortex А-57-ի հիմքի վրա: Օպերացիոն համակարգը կլինի Linux-ը:
Ութմիջուկանի Baikal պրոցեսորների թողարկումը նախատեսված է 2015-ի սկզբին, արդեն 2016-ին կստեղծվեն ավելի հզոր՝ 16-միջուկանի սերվերային պրոցեսորներ՝ 16 նմ տոպոլոգիայով:




























