Բժիշկները վստահ են, որ սպորտով զբաղվելն օգտակար է հոգեբանական հիվանդությունների բուժման համար: Ըստ բժիշկների՝ հիվանդի համար ֆիզիկական ակտիվությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան հոգեբանական թերապիան եւ դեղորայքը:
Վաղուց գոյություն ունեն հիվանդանոցներ, որոնք սպորտով զբաղվելն օգտագործում են որպես բուժման կուրսի բաղկացուցիչ մաս, փոխանցում է Healthvesti-ն:
Ըստ մասնագետների՝ նույնիսկ շաբաթը մեկ ֆիզիկական վարժություններով մեկ ժամ զբաղվելը նվազեցնում է մարդկանց ընկճախտի եւ տագնապների մակարդակը:
Երկարատեւ եւ պարբերական պարապմունքներից հետո մարդկանց հոգեվիճակը կարգավորվում է, ինքնազգացողությունը զգալի լավանում:
Փորձագետները նաեւ նշում են վազքի կամ հեծանիվ վարելու օգտակարությունը՝ նյարդային կամ ընկճախտով տառապող մարդկանց համար:
Պարզվել է, որ նստակյաց ապրելակերպը, անառողջ եւ վնասակար սնունդը, վնասակար սովորությունների հակումը եւ նյարդային վիճակը դառնում են սրտանոթային համակարգի խնդիրների եւ շաքարախտի առաջացման պատճառ:





























