Երեւանի Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկում, հունիսի 19-ին, ժամը 13.20-ին, իրար են բախվել «Նիսան» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: