Սարքը ստացել է Robotar անվանումը. այն երաժշտական օգնական է, որը երաժշտի փոխարեն սեղմելու է անհրաժեշտ ակորդները:
ТСН-ի փոխանցմամբ, դրա համար անհրաժեշտ է սարքն ամրացնել երաժշտական գործիքին եւ լարերի վրա նվագել անհրաժեշտ ռիթմով:
Էլեկտրոնային օգնականն անփոխարինելի է դառնալու նաեւ սկսնակների համար. երբ սարքը սեղմում է լարին, վահանակի վրա լույս է վառվում, եւ սարքի հետ մի քանի պարապմունքից հետո սկսնակը կարող է ինքնուրույն կիթառ նվագել:
Robotar-ն աշխատում է սմարթֆոնների եւ պլանշետների հատուկ ծրագրով, բայց առայժմ վերամշակման փուլում է եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի վաճառքում:





























