Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 13.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PO 932 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի 33 ՕՕ 609 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:





























