Росбалт-ի փոխանցմամբ, իրավապահները ձերբակալել են Ադրբեջանից 48-ամյա բնակչի, ում կասկածում են Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի տարածքում գտնվող առեւտրային կենտրոնի սերիական կողոպուտի մեջ:

Ըստ ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության տեղեկությունների, տուժածները բազմիցս դիմել են ոստիկանություն: Նրանց խոսքով, տղամարդը նրանց մոտեցել է մանր դրամները մեծով փոխարինելու խնդրանքով: Խաբեբան սպասել է այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են եղել դրամական փոխանցումներ կատարել:

Կայացած գործարքից հետո պարզվել է, որ խարդախը կեղծ թղթադրամներ է օգտագործել: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «Կատակների բանկի» մի քանի կեղծ թղթադրամ: Փոխանակման պահին չարագործը ձեռքի մեջ թաքցրել է գումարի մի մասը, իսկ իսկական գումարի փոխարեն տուժածներին կեղծն է տվել:

«Խաբեության» հոդվածով քրեական գործ է հարուցվել: