Մոսկվայի մարզում ոստիկանության աշխատակիցներն անօրինական ներգաղթյալների խմբի են ձերբակալել: Ավելի քան 50 մարդ Պուշկինյան շրջանի Միտրոպոլյե գյուղում զբաղվել է փայտամշակմամբ եւ բետոնների բլոկի արտադրությամբ: «Москва 24»-ի փոխանցմամբ, նրանց տուգանել են:
Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը պարզելու համար 52 մարդ տեղափոխվել է հերթապահ բաժին:
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքով: Մեղավորներին 6 տարվա ազատազրկում է սպառնում:
Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ձերբակալվածների մեջ հայեր կան:





























