Բոբ Դիլանի «Like a Rolling Stone» երգի ձեռագիր  տեքստը Նյու Յորքի աճուրդում 2 մլն դոլարով է վաճառվել:

Երգի աշխատանքային տարբերակը գրվել է մատիտով՝ հյուրանոցի ֆիրմային ձեւաթղթին: Թղթին կան նշումներ, լրացումներ, ռիթմերի հետ արված փորձարկումներ, կենդանիների եւ գլխարկի  պատկերներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դիլանը երգը գրել էր 1965-ին, երբ 24 տարեկան էր:

Այն հիթ էր դարձել եւ թարգմանվել մի քանի լեզուներով:

 «Like a Rolling Stone»-ը Երկրորդ աշխարհամարտից հետո գրված ամենասիրված երգերից է: