«Ցավում եմ դատախազության համակարգից ազնիվ եւ գրագետ աշխատակիցների հեռացման համար», - Գլխավոր դատախազի պաշտոնում հունիսի 25-ի մամուլի ասուլիսին առաջին անգամ իր կարծիքը հայտնեց Կոստանյանը: Հուլիսի 1-ին Հայաստանում դատախազության օրվան ընդառաջ, կառույցի ղեկավարը ներկայացրեց իր պաշտոնավարման պահից կատարած աշխատանքները եւ ներկայացրեց հետագա գործունեության տեսլականը:

Գլխավոր դատախազը հաղորդեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում  կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, ինչը ենթադրում է ըստ հանցագործությունների տեսակների աշխատանքից անցում դատախազական գործառույթներով աշխատանքի: Այսպիսով, ուժեղացվել է գործերի վերահսկողությունը, ստեղծվել է բազմափուլային զտիչ համակարգ:

Նրա խոսքով՝ իր նշանակության պահից դատախազությունում  80 դատախազ է աշխատում՝ աշխատակազմի 1/3-ը: «Ցավոք, այս կամ այն պատճառով հեռացել են ազնիվ եւ իրենց գործին նվիրյալ աշխատակիցներ», - նշեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ սերնդափոխություն է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ, Կոստանյանը այս փաստը դրական է գնահատում՝ հաշվի առնելով, որ շարքերը համալրում են երիտասարդ եւ գրագետ մասնագետներ:

Կոռուպցիայի դեմ պայքարի առումով Գեւորգ Կոստանյանը ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցում այդ բացասական երեւույթը համակարգային բնույթ չի կրում: Դրա հետ մեկտեղ, նա չբացառեց դրանց առանձին արտահայտությունների հնարավորությունը: Կոստանյանը խոստացավ Կաշառակերության եւ կոռուպցիայի մեջ կասկածվողների նկատմամբ օրենքի ողջ խստությամբ գործել: Ընդ որում, նա նշեց, որ դեռ այդպիսի դեպքեր չեն բացահայտվել: