Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում հնագետները հայտնաբերել են մոտ 100 տարի առաջ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպաված 9 զինվորների մնացորդները, հաղորդում է «Ռեյթեր»-ը: Շամպան-Արդեննի շրջանում պեղումների արդյունքում գիտնականները նկատել են խրամատների ու հետեւակային ամրությունների,  որոնցից ոչ հեռու թաղված են եղել ֆրանսիացի զինվորները, հաղորոդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հերթական համարով գտնված ժետոնի օգնությամբ հաջողվել է նրանցից մեկի անձը եւ մահվան օրը հաստատել: Խրամատներում գիտնականները հայտնաբերել են նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կենցաղային ապրանքներ. հագուստի կտորներ, կաշվե կոշիկներ եւ սպասք: