Փրկարար ծառայությունը հունիսի 25-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին բարձրացել է Երեւանի Կիեւյան կամրջի բազրիքին եւ փորձում է ինքնսպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները անցորդների հետ համատեղ կանխել են քաղաքացու (մոտ 50-55 տ.) ինքնասպանության փորձը: