Քաղցկեղն ի հայտ է եկել առաջին բազմաբջիջ օրգանիզմների հետ միաժամանակ եւ այն թերեւս երբեք հնարավոր չի լինի վերացնել: Նման եզրակացության է հանգել պրոֆեսոր Թոմաս Բոշը Քիլի համալսարանից:
Բոշը երկար տարիներ հետազոտում է հիդրաների ցողունային բջիջների եւ հյուսվածքների աճը: Դրանք ի հայտ են եկել 550 մլն տարի առաջ: Գիտնականներն առաջին անգամ չարորակ ուռուցք հայտնաբերել են նման պարզունակ էակների մոտ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Բացի այդ գիտնականները պարզել են հիդրաների մոտ քաղցկեղի պատճառները բջիջների մակարդակում: Ցողունային բջիջների կուտակվում են եւ բնական եղանակով չեն վերանում: Ուռուցքներ հայտնաբերվում են միայն իգական սեռի պոլիպների մոտ:
Վերջապես, հետազոտողները գտել են ուռուցքների բջիջների ինվազիվ հատկություններ. եթե դրանք ներարկեն պոլիպի առողջ օրգանիզմ, այնտեղ նույնպես քաղցկեղ կզարգանա: Քաղցկեղի բջիջների ինվազիվությունը նույնպես ծագել է էվոլյուցիայի վերջին փուլում, եզրափակում է Բոշը:





























