«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հունիսի 27-ին, մահացել է ինքնասպանության փորձ կատարած 18-ամյա Արթուր Մ.-ն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից, Արթուրը հունիսի 22-ին ինքնասպան լինելու նպատակով խմել էր ֆոսֆորային օրգանական միացություն եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նախ «Արտաշատի» բժշկական կենտրոն, ապա Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Գիտակցության չգալով՝ այսօր Արթուրը մահացել էր:

Մեր տեղեկություններով՝ 18-ամյա երիտասարդը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ էր: