Պակիստանում երիտասարդ ամուսնական զույգը սպանվել է է ծնողների կամքին հակառակ ամուսնության պատճառով: Ոստիկանությունը հաղորդել է, որ հարսի հայրը, մայրը, պապն ու եւս երկու հարազատներ ձերբակալվել են հունիսի 28-ին՝ սպանության հաջորդ օրը:
Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ Փենջաբ նահանգում, Պակիստանի արեւելքում: 17-ամյա աղջիկն ու նրա 31-ամյա ամուսինը ամուսնացել են՝ առանց հաշվի առնելու ծնողների կարծիքը: Երիտասարդներին հունիսի 26-ին հարսի ծնողների տուն են բերել, կապել են, որից հետ կտրել երկուսի կոկորդները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պակիստանում ավանդական ամուսնությունները կայանում են ավագների համաձայնությամբ: Հակառակ դեպքում՝ կամքին չենթադրկվողներին դաժան պատիժ է սպառնում:
Անցյալ ամիս հղի կնոջը սպանել էին հայրն ու եղբայրները Լահորում քաղաքային դատարանի շենքի առաջ, քանի որ ամուսնացել էր սեփական կամքով:





























