Ադրբեջանական բանակում հերթական սպանությունն է տեղի ունեցել:

APA գործակալության հաղորդմամբ, պաշտպանության նախարարության N զորամասում երկու զինծառայողների կռվի ընթացքում Յաշար Ախաձադեն երկաթի կտորով հարվածել է Իլկին Մուսատաֆեւի: Վերջինս ստացած հարվածից մահացել է: Տեղի ունեցածը հաստատվել է պաշտպանության նախարարության կողմից:

Ռազմական դատախազությունում գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, քննչական միջոցառումներ են անցկացվում: