«Աերովիր» ընկերության 17 ուղեւորներով ՄԻ-8 ուղղաթիռն  ընկել է Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով մարզի ուժային կառույցների աղբյուրը: Ըստ նրա` ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ եւ 13 ուղեւոր: 

Ըստ  նախնական տվյալի` ուղղաթիռն ընկել է Չեգդոմին բնակավայրում` Խաբարովսկից 390 կմ հյուսիս-արեւմուտք:

Նշվում է, որ ուղղաթիռի ուղեւորները անտառային օդային  պահպանության  աշխատակիցներ են եղել: Նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: