Ռուսական Կրոնշտադտ քաղաքում Բոլշեւիկյան փողոցի ավտոբուսի կանգառում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ են հայտնաբերել:

Պարզվել է, որ անհայտ անձը որսորդական հրացանից երկու անգամ կրակել է կանգառում գտնվող մարդկանց ուղղությամբ: Արդյունքում ավտոբուսի կանգառատեղին կոտրվել է, մեկ հոգի տեղում մահացել է, երկրորդը՝ վիրավորվել: Ուզբեկստանի 46-ամյա քաղաքացուն աջ ուսի հրազենային ծանր վիրավորումով տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով, սպանվածն ու վիրավորը երթուղայինի վարորդներ են:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 34-ամյա տղամարդու, ով ավելի վաղ դատապարտված է եղել խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար: Պարզվել է, որ հանցագործը հետախուզման մեջ է եղել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հովածով (սպանություն):