Մեծ Նովգորոդում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի արշավախմբի հնագետները պեղումների ժամանակ  4-րդ դարի հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել, որի վրա Պոմուլային եւ Ռեմային կերակրող գայլ է պատկերված, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այս մասին պատմել է արշավախմբի պետ Օլեգ Օլեյնիկովը:

«Սա իսկապես եզակի գտածո է: Այն 4-րդ դարի է, վերաբերում է Բյուզանդիայի կայսր Կոնստանտին 1-ինի կառավարմանը, որի օրոք քրիստոնեությունը հռչակվել է որպես գերիշխող կրոն: Հավանական է՝ դրա տերը դրամը կրել է որպես քրիստոնեական մասունք»,-ասել է Օլեյնիկովը:

Գիտնականի խոսքով՝ արշավախմբի գործունեության 1,5 ամսում, գիտնականները շուջ 4 հազար իր են գտել՝ զենք, զարդեր, մետաղադրամներ, Նովգորոդի կառավարիչների կնիքներ եւ այլն: