Մարդու քաղաքական ակտիվությունը կախված է տարբեր գործոններից: Քվեարկելու որոշման վրա ազդելու են տարիքը, կրթության մակարդկը, այն, թե որտեղ է սովորել մարդը, եկամուտի մակարդակը, ընտանեկան պատմությունն եւ այլն: Ընդ որում սոցիալ-տնտեսական գործոններով չի սահմանափալվում. Ամերիկացի գիտնականները Ներբրասկի համալսարանից Լինքոլնում պարզել են, որ ազդում է նաեւ հոգեֆիզիոլոգիան:
Ցանկացած քաղաքական գործողություն հիմնված է շահերի կոնֆլիկտի վրա եւ այդ կոնֆլիկտը կարգավորելու անհրաժեշտության վրա: Սա, իհարկե, սթրեսային իրավիճակ է, այնպես որ կարող ենք ենթադրել՝ զգայուն մարդիկ կխուսափեն քաղաքական ակտիվությունից, նույնիսկ նման պարզ դրսեւորմամբ, ինչպես քվեարկությունն է:
Իրենց հիպոթեզը ստուգելու համար հետազոտողները հավաքել են հարյուր հոգու թքի նմուշներ, որոնց շրջանում ինչպես ԱՄՆ-ի երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների կողմնակիցներ էին, այնպես էլ նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքվում:Այդպես որոշվում էր կորտիզոլի մակարդակը, որը սթրեսի հիմնական հորմոններից մեկն է: Այն մի քանի անգամ են որոշել՝ հատուկ առաջադրանքներից առաջ եւ հետո, հաղորդում է «Գիտությունը եւ կյանքը»:
Պարզվել է, որ կորտիզոլի բարձր մակարդակը բնորոշ է նրանց, ովքեր հաճախ քվեարկություններին չեն մասնակցում նույնիսկ եթե ինչ-որ կուսակցության կողմնակիցներ են: Այդ դեպքում քաղաքական ակտիվության այլ դրսեւորումներում(օրինակ՝ նախընտրական քարոզարշավի օգնություն, քաղաքական շարժման ֆինանսավորում եւ այլն) հորմոնի օգնությամբ հնարավոր չէր պարզել: Սոցիալ-կրոնական միջոցառումների մասնակցության ձգտման վրա կորտիզոլի մակարդակը չէր ազդում: Այլ գործոնների թվում աշխատանքի հեղինակներն առանձնացնում են տարիքը՝ տարեց մարդիկ ավելի ակտիվ են, քան երիտասարդները:
Կորտիզոլի մակարդակը որպես սթրեսի ցուցիչ վաղուց օգտագործվում է հոգեբանական եւ հոգեֆիզոլոգիական հետազոտություններում: Հայտնի է, որ դրա բարձր մակարդակը ճնշում է սոցիալական ակտիվությունը, մարդը հրաժարվում է մյուսների հետ կապից, ավելանում է անհանգստությունը, ինչը հետագայում կարող է հանգեցնել կլինիկական դեպրեսիայի:





























