Հզոր ջրհեղեղների հետեւանքով Հարավային Ամերիկայում տարհանվել է ավելի քան 360 հազար բնակիչ։

Առնվազն 300 մարդ տարհանվել է Պարագվայից, մոտ 50 հազարը՝ Բրազիլիայից եւ 12,5 հազար բնակիչ՝ Արգենտինայից, որտեղ տարերային աղետի հետեւանքով արդեն զոհվել է երկու մարդ։ Ջրհեղեղի հետեւանքով ամենից ուժեղը վնասվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնը։ Տեղական իշխանությունների խոսքով՝ քաղաքը «մոտ է աղետալի վիճակին», այնտեղից դուրս է բերվել մոտ 76 հազար բնակիչ, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Telesur հեռուսատաալիքին։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ջրի մակարդակը գետերում աստիճանաբար կնվազի, սակայն տարվա վերջին անձրեւների ավանդական սեզոնին Պարագվայում կրկին սպասում են ուժեղ ջրհեղեղների։