Թբիլիսիի կենտրոնական հատվածում՝ Վակում, մարդու վրա ուղտ է հարձակվել։ Տեղեկատվությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ում։
70-ամյա տարեց տղամարդը զբոսնել է թոռան հետ, երբ անսպասելիորեն նրա վրա է հարձակվել ուղտը։ Տղամարդը դեմքի հատվածում վնասվածք է ստացել։ Կատաղած ուղտին կանգնեցնել հաջողվել է միայն նրա տիրոջը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում կարծել են, որ ուղտը կենդանաբանական այգուց է փախել, սակայն այդ վարկածը շուտով հերքվել է այն բանից հետո, երբ սեփականատերը ներկայացրել է կենդանու անձնագիրը եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
Ներկայացված տվյալներով, կենդանու սեփականատերը Շվեյացրիայի քաղաքացի է։ Նա Վրաստան է տեղափոխվել ուղտի հետ եւ նրա հետ Թբիլիսիի կենտրոնում է ապրում։
ՆԳՆ-ում հայտարարում են, որ կենդանու սեփականատերը տուգանվել է, հաղորդում է Վրաստան online-ը:





























