Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական Լա Տեստ դե Բյուշի կենդանաբանական այգիներից մեկում։ Աշխատակիցը բահով մահացու ծեծի է ենթարկել ջայլամին՝ ղեկավարությանն ասելով, որ թռչունը մահացել է կողքի վանդակում բնակվող ձիու սմբակների տակ։ Metro-ի փոխանցմամբ, երբ տղամարդու սուտը բացահայտվել է, նրան դատի են տվել։

Ջայլամի դիակն ուսումնասիրած փորձագետները հանգել են եզրակացության, որ դժբախտ թռչունը մահացել է գլխին բահի ուժեղ հարվածի արդյունքում: Նրա հարեւանությամբ բնակվող պոնին ոչ մի կերպ չէր կարող նման հանցանք կատարել: Հետաքննության արդյունքում ջայլամին սպանած եւ պոնիին զրպարտած կենդանաբանական այգու աշխատակիցը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Vesti.ru-ի փոխանցմամբ, շուտով այդ ժամկետը կրճատել են մինչեւ երկու ամսվա: