Բիրմայի երկրորդ խոշոր քաղաք Մանդալայում բախումներ են տեղի ունեցել մահմեդականների եւ բուդդայականների միջեւ:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանները ստիպված միջամտել են` մահմեդականների վրա 500 բուդդայականների հարձակումը կանխելու նպատակով, որոնք զինված են եղել  փայտերով եւ երկաթյա ձողերով:

Վերջին տարիներին Բիրմայում հաճախ են բախումներ տեղի ունենում երկու դավանանքների  ներկայացուցիչների միջեւ, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը: