Բեռնատար ինքնաթիռը ընկել է Քենիայի մայրաքաղաք Նայորբիի շենքերից մեկի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես»-ին։

Միջադեպը տեղի է ունեցել անմիջապես մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո։

«Fokker 50 ինքնաթիռը 4 մարդկանցով այս առավոտ ընկել է առեւտրային շենքերից մեկի վրա», - գործակալությունը մեջբերում է օդանավակայանի ղեկավարության խոսքերը։

Կարմիր խաչի տեղական բաժանմունքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է վերգետնյա անձնակազմի վերապատրաստուման դպրոցի կողի շենքի վրա։

Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության երկու մեքենաներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի անձնակազմի անդամները մահացել են։