Հուլիսի 3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Մնացած շրջաններում առավելապես առանց տեղումների եղանակ կդիտարկվի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տեղեկություններով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34 տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռու մարզում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +18+23,

Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը – +22+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+33,

Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20 ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+25: