ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին կազմել է 407.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.19 դրամ (նվազել է 1.32 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.91 դրամ (աճել է 0.01 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.96 դրամ (աճել է 0.86 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են հետեւյալ գները՝ մեկ գրամ ոսկին՝ 17,409.22 դրամ, արծաթը՝ 276.45 դրամ, պլատինը՝ 19,632.09դրամ։
Հուլիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:




























