Երեւանում, հուլիսի 1-ին, Սարիթաղում, ընտանեկան վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Եղբայրները վիճել են միմյանց հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսին, որը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: Տուժողին տեղափոխել են հիվանդանոց:

NEWS.am-ը ոստիկանությունից ճշտել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին: Նույն հասցեից բերման է ենթարկվել 56-ամյա Ա. Բ-ն, ով խոստովանել է, որ տանը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է եղբորը:

Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ա.Բ-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: