Չեննա քաղաքում (Թաիլանդ նահանգի վարչական կենտրոն) շաբաթ՝ հունիսի 31-ին, կառուցման ընթացքում գտնվող 12 հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի: Փրկարարները փլատակների տակ ավելի քան 10 զոհված աշխատողների են գտել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով IBN-ին:

Պատահարի վայրում շարունակվում են որոնողական գործողությունները: Ոստիկանությունը կալանավորել է շինարարության համար պատասխանատու 6 անձանց, այդ թվում նաեւ՝ պատվիրատուին:

Նախնական տվյալներով շինարարության ընթացքում սխալներ են թույլ տրվել: Մոտ ժամանակներս Չեննայում 330 բազմահարկ շենքերի տեխնիկական վիճակի ստուգումներ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ Նյու-Դելիի հյուսիսում հունիսի 28-ին եռահարկ շենքի փլուզման հետեւանքով 11 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 5 երեխա: Փլատակների տակ հայտնված 6 տուժածներին հաջողվել էր փրկել: Արտակարգ պատահարի պատճառը հարեւան հողամասում շինարարական աշխատանքների ապօրինի անցկացումն է: