Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել նախկինում դատված 42-ամյա Վրեժ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 31-ից ՌԴ Սամարայի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:





























