Ոստիկանության Տաշիրի բաժնում, հունիսի 19-ին հաղորդում էր ստացվել, որ 37-ամյա Լիլյա Է.-ի բնակարանից ոսկեղեն եւ գումար են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել էին, որ օգտվելով տանտիրուհու բացակայությունից` խոհանոցի պատուհանը կոտրելով եւ մուտք գործելով բնակարան, գողացել են 20 դոլար, ոսկյա եւ արծաթյա զարդեր` պատճառելով մոտ 900.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Օրերս ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 46-ամյա Մանվել Ղ.-ն:
Մանվել Ղ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























