Երեւան-Երասխ ճանապարհին` Արտաշատ քաղաքի կամրջի վրա, հուլիսի 2-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան, բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: